Թեհրանը սպասում է այդ որոշմանը. ԱԳՆ

Թեհրանը սպասում է, որ ՄԱԿ-ը և BRICS-ը կդատապարտեն Իսրայելի հարձակումը Իրանի վրա, իսկ ԱԷՄԳ-ն՝ երկրի միջուկային օբյեկտներին հարվածները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։


«Մենք սպասում ենք, որ ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հստակ դիրքորոշում կընդունեն և կդատապարտեն այս քայլը՝ պատասխանատվության ենթարկելով Իսրայելին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պահանջը բացատրելով նրանով, որ Իսրայելի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հարվածները խախտում են միջազգային իրավունքը և սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար։


Բաղային նաև հաստատել է, որ ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձև։ Նա նաև ասել է, որ Իրանը աշխատում է ապահովել, որ BRICS-ը նույնպես դատապարտի Իսրայելի գործողությունները։