Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու. ֆիննախարար
Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու: Այս մասին մամուլի ասուլիի ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով Թուրքիայի հետ սահմանի բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հարցին։
Ֆինանսների նախարարի խոսքով` հայաստանյան տնտեսության վրա այս երկու հնարավոր իրադարձությունների հավանական ազդեցության մասին ուսումնասիրություններ արվել են, բայց 2026թ–ի միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմքում այդ սցենարները չեն դրվել։
«Այդպիսի սցենարները կարող են շատ մեծ շեղում ունենալ։ Ես անձամբ հավատում եմ, որ դա տեղի է ունենալու և տեղի է ունենալու ոչ շատ ուշ, բայց դրա ազդեցության մակարդակը պայմանավորելու են դրա արագությունը և փուլայնությունը։ Այս առումով գնահատականները կլինեին շատ մոտավոր, և ճիշտ չէր լինի դրանք դնել այդ փաստաթղթի հիմքում»,– ասել է Վահե Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը խուսափեց կատարված ուսումնասիրություններից թվային ցուցանիշներ հրապարակել, բայց նշել է, որ կառավարությունն ուսումնասիրել է ապրանքային հոսքերի փոփոխության հնարավոր սցենարներ և ընդհանուր դատողություններ արել, թե ինչպես այդ ապրանքների հոսքը կարող է փոխվել, ինչ ազդեցություն կարող է ունենալ։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան սահմանի բացումից հետո, ինչքան տրաֆիկ կանցնի Հայաստանով։ Եվ այդ տրաֆիկի հարցն էլ միայն տնտեսական չէ, նաև քաղաքական հարցեր կան։ Կախված է նրանից, թե, օրինակ, հայ–թուրքական սահմանի բացումից հետո հայ–թուրքական ներդրումային իրավիճակն ինչպես կփոխվի. Հայաստանո՞ւմ կարտադրվեն այն ապրանքները, որոնք կարտահանվեն Թուրքիա և Ադրբեջան, թե՞ հակառակը։ Այստեղ էլ հարցեր կան, որոնք դժվար է այս պահին չափել։ Կարող է լինել ընդհանուր դատողությունների, ճաշակի հարց»,– նշել է նախարարը։
Նա հավելել է, որ չէր ցանկանա այդ «ընդհանուր դատողություններն ու ճաշակը» դնել կարևոր փաստաթղթերի հիմքում։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Միակ բանը, որ սպասում եմ Իրանի լիակատար կապիտուլյացիան է. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի լիակատար կապիտուլյացիա։ Այս մասին հայտնել է Fox News-ը: «Որևէ ցանկություն չուն...
100-ց ավելի Հնդկաստանի քաղաքացիներ տարհանել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ
Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...