Քաղաքականություն

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից

Edita 1 րոպե 99 դիտում
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից

Իրանը չի մասնակցի ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Հայտնում են Interfax.ru-ից: 


Նշվում է, որ ըստ մերձավորարևելյան ԶԼՄ-ների հրապարակումների՝ բանակցությունների դադարեցումը վերաբերում է ոչ միայն այս փուլին, այլև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած այլ բանակցության։


Հիշեցնենք` հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն իրադրության էսկալացման համար պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ հարվածներին։


«Այդ գործողություններն անհրաժեշտ են եղել որպես ինքնապաշտպանություն»,- այս մասին Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ասել է, որ իմացել է հարվածների պլանների մասին, և դրանք իր համար անակնկալ չեն եղել։ Թրամփը հույս է հայտնել, որ չնայած ստեղծված իրադրությանը, Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։


Հունիսի 15-ին, Օմանում պլանավորված էր անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250