Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:
«Իրանը պատրաստ է միջուկային զենք չունենալու համաձայնագիր ստորագրել, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, մենք պատրաստ չենք»,- ասել է Արաղչին։
Նա նաև նշել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
«Թեհրանը ցավում է, որ ԱՄՆ-ն աջակցել է այդ հարձակմանը։ Մենք չենք հավատում ԱՄՆ-ի պնդումներին, թե իրենք չեն մասնակցել Իրանի վրա հարձակմանը»,- ասել է նա:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իսրայելի հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց Վաշինգտոնի աջակցության։
«Մենք ունենք ԱՄՆ ուժերի աջակցության մասին փաստեր»,- հայտարարել է նա։
Արաղչին ասել է, որ Իրանը կդադարի հարվածներ հասցնել Իսրայելին, եթե նա դադարեցնի իր ագրեսիան Իրանի դեմ։
«Սա մեր պատասխանն է ագրեսիային»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Ալիևը նոր կոչ ունի հայերին
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը»,- ասել է Աբրբեջանի նախագահ Իլ...
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–Պետրոսյան,...