Զելենսկին հայտնել է` «Սարդոստայն» գործողության ընթացքում ինչ վնասներ է հասցվել ՌԴ-ին

«Սարդոստայն» գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ռուսական 41 ինքնաթիռ։ Դրանց կեսը երբեք չի վերականգնվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Նա ընդգծել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի կանգնեցնի Ռուսաստանին, նրանց ավիացիան, ռմբակոծություններն ու ներուժը։


Նրա խոսքով՝ այսօր նա փակ հրամանագրով պարգևատրել է «Սարդոստայն» գործողություն իրականացրած զինվորականներին։


«Դրանց կեսը չի կարող վերականգնվել, իսկ որոշների վերականգնման համար տարիներ կպահանջվեն, եթե դրանք վերականգնվեն: Իսկապես, արդարացի ռազմական նպատակ է»,- նշել է Զելենսկին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «Սարդոստայն» կոչվող հատուկ գործողություն է սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՌԴ ռազմավարական ռմբակոծիչները։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արդեն խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և ինքնաթիռներ։ Ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։