
Գերմանիան Ուկրաինային ժամանակակից զենք կհանձնի

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ստանալ իր առաջին հեռահար մարտական համակարգերը առաջիկա շաբաթների ընթացքում՝ Բեռլինի հետ համատեղ նախագծի շրջանակներում։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպմանը։
Ըստ Պիստորիուսի՝ Ուկրաինայում այդ համակարգերի արտադրությունը կարագացնի մատակարարման գործընթացը, քանի որ երկիրն արդեն ունի անհրաժեշտ հզորությունները։
«Առավելությունն այն է, որ արդեն այս տարի հնարավոր կլինի զգալի քանակությամբ հեռահար սպառազինություն արտադրել»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ առաջին նմուշները պատրաստ կլինեն մոտ ապագայում Ուկրաինայի զինված ուժերի օգտագործման համար։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց Կիևին Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից մատակարարող զենքի տեսականու բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Նախկինում նման որոշումներ էին կայացրել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։