Մասկը մեկնաբանել է թմրանյութեր օգտագործելու մասին լուրերը

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է, որ ինքը թմրանյութեր է ընդունում։ Նա այսպես է մեկնաբանել ամերիկացի ծրագրավորող Փոլ Գրեհեմի հրապարակումը, որն իր հերթին մեկնաբանել էր մեկ այլ օգտատիրոջ մարտի 22-ի գրառումը՝ տեսանյութով, որտեղ Մասկը պատառաքաղներից և գդալներից պատրաստել է տիեզերանավի նմանվող ֆիգուր։


Օգտատերը տեսանյութի վերևում գրել է, որ Մասկը, իբր, գտնվում է կետամինի ազդեցության տակ։ Փոլ Գրեհեմը գրառմանը ի պատասխան գրել է, որ նման ֆիգուր պատրաստելու համար պարտադիր չէ կետամինի ազդեցության տակ լինել։


«Ես թմրանյութեր չեմ օգտագործում։ New York Times-ը ստում է անիծյալի պես», – գրել է Մասկը ի պատասխան Գրեհեմի X-ում գրառմանը:


Նրա խոսքով ՝ ինքը մի քանի տարի առաջ ընդունել է բժշկի կողմից նշանակված կետամինը։ Գործարարը նշել է, որ սոցցանցերում արդեն պատմել է դրա օգտագործման փորձի մասին, և դա «նույնիսկ նորություն չէ»:


Մայիսի վերջին թե New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկն ակտիվորեն թմրանյութեր է օգտագործել, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում: