Հասարակություն

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 միլիոն եվրոյով

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 միլիոն եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) տուգանել է ամերիկյան Google ընկերությանը 890 միլիոն եվրոյով՝ Թվային շուկաների մասին օրենքը չպահպանելու համար․ օգտատերերի որոնման արդյունքներում այն նախապատվությունը տալիս է սեփական ծառայություններին։ Այս մասին հայտնվում է Եվրոպական հանձնաժողովի կայքում հինգշաբթի՝ հուլիսի 23-ին։


ԵՀ-ն որոշել է, որ Google-ն իր սեփական ծառայություններին, ներառյալ խանութներին, հյուրանոցներին, տրանսպորտին և տեղեկատվական ռեսուրսներին, առավելություններ է տրամադրում Google Search որոնման համակարգում երրորդ կողմերի ծառայությունների համեմատությամբ։ «Google-ն իր սեփական ծառայություններն ավելի ակնառու է ցուցադրում որոնման արդյունքներում, այդ թվում՝ էջի վերին հատվածում կամ օգտագործելով բարելավված վիզուալ տարրեր և ֆիլտրեր, մինչդեռ երրորդ կողմերի նմանատիպ ծառայություններն այդքան տեսանելի չեն», - համարում է Եվրոպական հանձնաժողովը։


Բրյուսելի վարկածով՝ մեկ այլ խախտում կայանում է նրանում, որ Google-ը թույլ չի տալիս հավելվածների մշակողներին անվճար տեղեկացնել հաճախորդներին «այլընտրանքային, հաճախ ավելի էժան առաջարկների մասին և ուղղորդել նրանց դեպի այդ առաջարկները գնումների համար, օրինակ՝ վեբ-կայքերում կամ հավելվածների այլընտրանքային խանութներում»։


Ինչպես պնդվում է ԵՀ հայտարարության մեջ, «Google-ն արգելում է հավելվածների մշակողներին շփվել և առաջ մղել առաջարկները, ինչպես նաև պայմանագրեր կնքել օգտատերերի հետ իրենց ընտրած տարածման ուղիներում, ներառյալ հավելվածների երրորդ կողմի խանութները»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250