Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևանի Դավթաշեն Հալաբյան փողոց 48 շենք, 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։
Գույքի 1-ին աճուրդի վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 315 800 000 ՀՀ դրամ։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։
Ըստ «Աբիտ» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատված է բավարար, տրանսպորտային մատչելիությունը՝ լավ, ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և կոյուղի։
Նմանատիպ հոդվածներ
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...