ՏԵՍԱՆՅՈւԹ. Վարդևանյանը պահանջել է վերացնել Արթուր Սարգսյանի տնային կալանքը
ԱԺ 8-րդ գումարման և 9-րդ գումարման նորընտիր պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ պնդելով, որ պատգամավորի ազատությունը կարող է սահմանափակվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։
«2026 թվականի հուլիսի 21-ից Արթուր Սարգսյանն ունի պատգամավորի կարգավիճակ։ Խնդրում եմ հրատապության կարգով լուծել այս հարցը, որովհետև Մխիթար Զաքարյանի գործով Վճռաբեկ դատարանը իրավունքի խախտում է ճանաչել հենց այն հիմքով, որ պատգամավորի կարգավիճակ ստանալու պահից նա ազատ չէր արձակվել»,- դատարանում հայտարարել է Վարդևանյանը։
Փաստաբանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին որոշումը ևս վկայում է, որ Արթուր Սարգսյանն արդեն պատգամավորի կարգավիճակ ունի, և, Սահմանադրական դատարանի որոշումների համաձայն, նա պետք է անհապաղ ազատ արձակվի տնային կալանքից։
Ի պատասխան՝ դատարանը հայտնել է, որ պաշտպանի ներկայացրած երկու հարցերն էլ կքննարկվեն այսօրվա դատական նիստի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...