Երկու անչափահասների հետ ԱԱԾ-ն զրույցներ է ունեցել․ ինչ է պարզվել
Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։
«Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներ հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։ Ժամեր անց, ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-...
Թուրքիայում մեծ թվով մարդիկ վիրավորվել են կենդանիների մորթման ժամանակ
Թուրքիայում Կուրբան Բայրամի առաջին օրը բժշկական օգնության է դիմել ավելի քան 14 000 մարդ, որոնք վիրավորվել են զոհաբերվող...
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրե...
Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշ...