Պատահարներ

Ռուսաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Սու-57 կործանիչ է կործանվել

Ռուսաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Սու-57 կործանիչ է կործանվել

Օդինցովոյի քաղաքային օկրուգում կործանվել է Սու-57 կործանիչը: Օդաչուին հաջողվել է ինքնանետվել, տուժածներ չկան: Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով (ՌԴ ՔՕ 351-րդ հոդված), հայտնել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը:


«Կոմերսանտ»-ի զրուցակցի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ, օդանավը զինված չի եղել: Քննչական կոմիտեից բացի, արտակարգ պատահարի պատճառները պարզելու են ռազմական փորձագետները և Պաշտպանության նախարարության հանձնաժողովը:


Սու-57-ը հինգերորդ սերնդի բազմամպատակային կործանիչ է, որն ի սկզբանե նախատեսված է եղել Սու-27 ծանր կործանիչին փոխարինելու համար: Սու-57-ի առաջին նախատիպը փորձնական թռիչք է իրականացրել 2010 թվականի հունվարին: 2019 թվականից սկսվել է ինքնաթիռի զանգվածային արտադրությունը, իսկ 2020 թվականին Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը ստացել են կործանիչի առաջին սերիական նմուշը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250