ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների համար կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ վերջին հարվածների ընթացքում կիրառել է B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչներ։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ամերիկյան օդանավերը օդ են բարձրացել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայից, ինչի պատճառով Թեհրանը այդ բազան ևս համարում է օրինական ռազմական թիրախ։
«Ամերիկյան ագրեսոր բանակը, սպառելով Հնդկական օվկիանոսում տեղակայված նավերից արձակվող թևավոր հրթիռների պաշարները, անցել է Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայից թռիչք կատարած B-1 ինքնաթիռների կիրառմանը»,- նշվում է հայտարարությունում։
ԻՀՊԿ-ն նաև ընդգծել է, որ Իրանի դեմ հարձակումների համար օգտագործվող ցանկացած ռազմաբազա Թեհրանի համար համարվում է օրինական թիրախ։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին անգամ B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել՝ ԻՀՊԿ-ի օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Եմենի հութիները հարվածել են սաուդյան տանկերներին, Թրամփը սպառնացել է պատասխան հարվածներով
Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիային պատկանող նավթ...