Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալանք չի կիրառվել, դրանից արդարադատությունը փուլ չի գալիս . Վարդևանյան Կարապետյանի գործի մասին

ԱԺ պատգամավոր Վարդևանյանը, անդրադառնալով Նարեկ Կարապետյանի գործին, հայտարարել է, որ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ նոր հանգամանք չկա և այն, իր գնահատմամբ, իրավաբանության հետ որևէ կապ չունեցող «աբսուրդային մեղադրանք» է։


Վարդևանյանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո Նարեկ Կարապետյանի կալանավորման հարց այլևս չէր կարող առաջանալ, և այդ պատճառով դատարանը չի կիրառել կալանք։


«Ի սկզբանե իրենք խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել, բայց, ինչպես տեսնում եք, կալանք չի կիրառվել։ Դրանից արդարադատությունն ու իրավաբանությունը փուլ չեն գալիս։ Պարզապես պետք է ավելի մեծ կարևորություն տրվի իրավունքի գերակայությանը»,- ասել է նա։


Միաժամանակ փաստաբանը նշել է, որ դատարանը որպես խափանման միջոցներ կիրառել է երկրից բացակայելու արգելքն ու գրավը, որոնք, ըստ նրա, դատավարական հեռանկար չունեն և բողոքարկվելու են։


Վարդևանյանը նաև նշել է, որ նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն, իսկ դատախազությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250