Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստացած, 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը կպահպանվի, քանի որ նրա անձեռնմխելիությունը հաղթահարված է:
18 արդարների գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց, որ 9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած, 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում՝ նշելով պատգամավորի անձեռնմխելիությունն արդեն հաղթահարված լինելու մասին։ Դատավորի խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանին վերաբերող Վճռաբեկ դատարանի որոշումը կիրառելի չէ Արթուր Սարգսյանի պարագայում, քանի որ նա նախկինում պատգամավոր չի հանդիսացել։
Տնային կալանքի սահմանված ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորը նաև հայտնեց, որ պաշտպանների համապատասխան միջնորդության առկայության դեպքում Արթուր Սարգսյանին դատավորի թույլտվությամբ հնարավորություն կտրվի մասնակցել օգոստոսի 2-ին կայանալիք նորընտիր ԱԺ նստաշրջանի բացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...