Մելիքգյուղում եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը. ՆԳՆ
Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։ Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով նրանք դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։
25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...