Մեծ Բրիտանիան փակել է Թեհրանում իր դեսպանատունը, Ֆրանսիան հետ է կանչել Իրանում գտնվող դիվանագետներին
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես հետ է կանչել Իրանում գտնվող իր դիվանագիտական անձնակազմին՝ պատճառաբանելով տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացումը։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց՝ զգուշացնելով, որ բրիտանական անձնագիր ունենալը կամ Մեծ Բրիտանիայի հետ կապերը կարող են բավարար հիմք դառնալ իրանական իշխանությունների կողմից անձանց ձերբակալելու համար։ Դեսպանատունը, ըստ Լոնդոնի, շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։
Միաժամանակ իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Ֆրանսիան նույնպես տարհանել է Թեհրանում գտնվող իր դիվանագիտական անձնակազմին։
Այս քայլերը հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որոնցում նա սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին՝ ի պատասխան Օրմուզի նեղուցում նավերի վրա իրականացվող հարձակումների։ Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում թիրախավորելու է ամերիկյան և ԱՄՆ դաշնակիցների ռազմավարական օբյեկտները։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...