Այլ

15:00 Լուրերը մեկ տողով. «0»-ներով համարանիշերի նոր գները. Ռուսաստանում կործանված կործանիչ

15:00 Լուրերը մեկ տողով. «0»-ներով համարանիշերի նոր գները. Ռուսաստանում կործանված կործանիչ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Հուլիսի 23-ից ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով «0» թվերով և կրկնվող տառերով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը հնարավոր է ձեռք բերել առանց աճուրդի՝ 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ հաստատագրված գնով:

•«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով պարզաբանել տաղավարների կապարակնքման և իրավապահների գործողությունների հիմքերը:

•Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը գրառմամբ անդրադարձել է Նարեկ Կարապետյանի դեմ հարուցված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ նրան դատում են ընտրակաշառքի ու փողերի լվացման համար:

•ՀՀ նախագահի աշխատակազմը հերքել է Վահագն Խաչատուրյանի նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման լուրերը՝ հայտնելով, որ նա պարզապես պլանային բուժզննում է անցել:

•Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով վնասվել է ռուսական Wildberries մարկետփլեյսի լոգիստիկ ենթակառուցվածքի շուրջ 10 տոկոսը:

•Մոսկվայի մարզում ուսումնական թռիչք իրականացնելիս Սու-57 տեսակի ռազմական ինքնաթիռ է կործանվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250