Անկարգություններ՝ Փարիզում․ հրդեհվել են մեքենաներ, վնասվել՝ խանութներ և ռեստորաններ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայում անկարգություններ է առաջացրել Փարիզում: Չեմպիոնական տոնակատարությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 300 մարդու։
«Ոստիկանության վերջին տվյալներով ՝ Փարիզում տոնակատարության ընթացքում ձերբակալվել է 294 մարդ։ Մի քանի մարդ ներխուժել Է Ելիսեյան դաշտերում գտնվող կոշիկի խանութ։ Միայն այնտեղ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 մարդու», - ասվում է հաղորդագրության մեջ։
Անկարգությունների ժամանակ հրդեհվել են մեքենաներ։ Քաղաքի կենտրոնում, ավտոմեքենաներից բացի, վնասվել են խանութներ և ռեստորաններ։
Հիշեցնենք, որ երեկ ՊՍԺ-ն խոշոր հաշվով՝ 5-0, հաղթել է Միլանի «Ինտերին» ու պատմության մեջ առաջին անգամ դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշ...
Ազգային գվարդիայի զորքերը ժամանել են Լոս Անջելես
Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Խռովությունները ճնշ...
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից կան վիրավորներ
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումներից վիրավորվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ առնվազն 35 կին և երեխա։ Այս մասին հայտնել է...
Ի՞նչն է զարմացրել Ձեզ վերջին անգամ
Ի՞նչն է զարմացրել Ձեզ վերջին անգամ: ☎️ 091761007