Վաղարշյան փողոցի կրակոցների և ծեծկռտուքի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՀ ՔԿ
Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ։
Այս մասին AuroraNews.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից երկուսի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից), երրորդի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը: Երրորդի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։»,–հայտնել են ՔԿ–ից։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Վարշավայում․ Ford-ի ավտոսրահն ամբողջությամբ այրվել է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 23-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով Ford ավտոսրահի և ավտոսպասարկմա...
Զինծառայողին անզգուշությամբ մահվան հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները...
Դանակով հարձակվել են զբոսաշրջիկների վրա․ վիրավորվել է երկու մարդ Ակրոպոլիսի մոտ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսի հնագիտական համալիրի մուտքի մոտ, դանակով զինված տղամարդը հարձակվել է հույն և ա...
Գետի վարարման պատճառով Քութաիսի-Լասդիլի ճանապարհահատվածը փակվել է
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ ներ...