ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը
ԱՄՆ Սենատի առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծի, որը նախատեսում է խստացնել սահմանափակումները չինական կապիտալի մասնակցությամբ ավտոարտադրողների նկատմամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ այն ընդունվելու դեպքում կարող է տարածվել նաև գերմանական Mercedes-Benz ընկերության վրա։
Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ ամերիկյան շուկայում աշխատելու արգելքը կարող է վերաբերել այն ընկերություններին, որոնց բաժնետոմսերի ավելի քան 15 տոկոսը պատկանում է չինացի ներդրողներին։ Հանձնաժողովի նախագահ Թեդ Քրուզի խոսքով՝ այս սահմանման տակ կարող է հայտնվել նաև Mercedes-Benz-ը, քանի որ ընկերությունում չինական բաժնեմասնակցությունը կազմում է գրեթե 20 տոկոս։ Միաժամանակ նա նշել է, որ օրինագիծը դեռ լրամշակման կարիք ունի։
Քրուզը նաև հայտնել է, որ փաստաթղթի որոշ դրույթներ աջակցություն են ստացել General Motors-ի կողմից։ Ընկերությունը, սակայն, հայտարարել է, որ նախաձեռնության նպատակը առանձին մրցակիցների դեմ պայքարը չէ, այլ ամերիկյան արտադրության և ոլորտի միջազգային մրցունակության խթանումը։
Օրինագծի համահեղինակ, սենատոր Բեռնի Մորենոն նշել է, որ ավտոարտադրողներին կարող է տրամադրվել անցումային շրջան մինչև 2030 թվականը, իսկ որոշ ընկերությունների համար հնարավոր են բացառություններ։
Mercedes-Benz-ը, իր հերթին, ընդգծել է ԱՄՆ-ում իր գործունեության մեծ ծավալը և հայտնել, որ պատրաստ է հաշվի առնել օրենսդրական պահանջները՝ միաժամանակ պաշտպանելով աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների շահերը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...