«Սրբազան պայքարի» գործով նիստը մեկնարկել է․ Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է
«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրվող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ է թողել մյուս խափանման միջոցները՝ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025 թվականի նոյեմբերի 13-ին, իսկ 2026 թվականի մայիսի 21-ին այն երկարաձգվել էր։
Նույն օրը շուրջ 50 րոպե ուշացումով է մեկնարկել նաև նույն քրեական գործով հերթական դատական նիստը։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ ժամը 15:00-ին նշանակված նիստը չի սկսվել ժամանակին, քանի որ տնային կալանքի տակ գտնվող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին ուշ են տեղափոխել դատարան։
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներն ու մասնակիցները ծրագրել էին իրականացնել ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթում։ Այս քրեական գործով մեղադրյալ է 18 անձ, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Մեղադրյալների պաշտպանները, սակայն, չեն ընդունում առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք անհիմն են։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...