Ռոնալդոն Ռոդրիին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ է համարել
Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդո Նազարիոն գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը աշխարհի 2026 թվականի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո։
Կենտրոնական կիսապաշտպանը, որը Մունդիալում մասնակցել է «ֆուրիա ռոխայի» բոլոր հանդիպումներին, ճանաչվել էր աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
«Ռոդրին «Ոսկե գնդակը» ստանալու թիվ մեկ հավակնորդն է։ Նա Իսպանիայի հավաքականի ամենաառանցքային խաղացողն էր այս աշխարհի առաջնությունում, իսկ դա մեծ նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է «Ոսկե գնդակին»»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 30-ամյա Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Իսպանացի կիսապաշտպանն արդեն մեկ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»․ դա տեղի է ունեցել 2024 թվականին, երբ Իսպանիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Հայկական ֆուտբոլի պատմական շանսը. բոլոր թիմերը երկրորդ փուլում են
Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իս...
Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...