Եմենի հութիները հարվածել են սաուդյան տանկերներին, Թրամփը սպառնացել է պատասխան հարվածներով
Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիային պատկանող նավթատար տանկերներին։ CNN-ի փոխանցմամբ՝ NASA-ի արբանյակային լուսանկարներից երևում է, որ Սաուդյան Արաբիայի դրոշով ընթացող տանկերներից մեկի վրա հրդեհ է բռնկվել։ Սաուդյան իշխանությունների տվյալներով՝ անձնակազմը չի տուժել։
Հութիները հայտարարել են, որ շարունակելու են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը, որը, նրանց խոսքով, պատասխան է արդեն շուրջ 12 տարի շարունակվող «անարդար և դաժան շրջափակմանը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա յուրաքանչյուր հարձակման դեպքում ԱՄՆ-ը կհարվածի Իրանի ենթակառուցվածքներին՝ թիրախավորելով կամուրջներն ու էլեկտրակայանները։
Ի պատասխան՝ Թեհրանում հայտարարել են, որ նման հարվածների դեպքում կհարվածեն տարածաշրջանի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին, որոնցում շահագրգռված են Միացյալ Նահանգները։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնյան նաև ակնարկել է, որ Թեհրանը կշարունակի հարվածներ հասցնել այն նավերին, որոնք առանց Իրանի թույլտվության կփորձեն անցնել Օրմուզի նեղուցով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ միջուկային օբյեկտներին հասցեագրված սպառնալիքների համար
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հասց...