Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է սպառազինության սերիական արտադրության հարցերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի սերիական արտադրության համար անհրաժեշտ հումքի, նյութերի և բաղադրիչների ապահովման հարցերը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որն ինքնուրույն արտադրում է հեռանկարային և արդիականացվող սպառազինության արտադրության համար անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները։ Նրա խոսքով՝ այս ոլորտում առկա են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են խորհրդակցությանը մասնակցող գրեթե բոլոր գերատեսչություններին։
Խորհրդակցության ընթացքում նախագահը զեկույցի համար խոսքը փոխանցել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին։
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նախորդ օպերատիվ նիստերում քննարկվել էին երկրի ներքին անվտանգության ապահովման, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...