Ուկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին
Ուկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվայնացման հարցերով պաշտպանության փոխնախարար Կատերինա Չեռնոգորենկոն։
Ուկրաինան ստորագրել է ՆԱՏՕ-ի ծրագրային ապահովման՝ Control and Alert Center System Interface (CRC System Interface, CSI) օգտագործման լիցենզային պայմանագիրը:
Այս քայլը հնարավորություն կտա Ուկրաինայի ռազմաօդային ուժերին գործել միասնական թվային համակարգում՝ դաշինքի երկրների ավիացիայի հետ։
CSI-ն մարտական կառավարման համակարգի մի մասն է, որը գործում է Link-16 արձանագրության միջոցով, որը հայտնի է որպես ՆԱՏՕ-ի «ռազմական Wi-Fi»:
Այս արձանագրության միջոցով է տեղեկատվությունը փոխանակվում ինքնաթիռների (մասնավորապես՝ F-16 և Mirage 2000), հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի (Patriot) և պաշտպանական այլ բաղադրիչների միջև։
Պայմանագիրը կյանքի է կոչվել այդ երկրի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, ռազմաօդային ուժերի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան ձեռնարկել է ամբողջ պատերազմի ամենահամարձակ հարձակումներից մեկը
Ուկրաինան ձեռնարկել է ամբողջ պատերազմի ամենահամարձակ հարձակումներից մեկը՝ օգտագործելով բեռնատարների թափքից արձակված կամի...
Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին՝ այս անգամ ջրի տակից
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր եզակի հատուկ գործողություն է իրականացրել և երրորդ անգամ խոցել Ղրիմի կամուրջը՝...
Կարևոր 48 ժամ Իրանի համար. Սպիտակ տունը հայտարարություն է տարածել
Կարևոր 48 ժամ Իրանի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սպտակ տունը:Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, ո...
Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդի սպանությունը
Իսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մո...