Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին՝ այս անգամ ջրի տակից
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր եզակի հատուկ գործողություն է իրականացրել և երրորդ անգամ խոցել Ղրիմի կամուրջը՝ այս անգամ ջրի տակից:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ղրիմի կամրջի վրա երրորդ հարվածը: Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 04:44-ին:
Պայթյունի հետևանքով վնասվել է հենարանների ստորջրյա հատվածը և այժմ օբյեկտը գտնվում է վթարային վիճակում:
Գործողությունը պատրաստվել է մի քանի ամիս: Նշված է, որ զոհեր չկան:
Հիշեցնենք, որ առաջին անգամ 2022 թվականի հոկտեմբերին է Ղրիմի կամուրջը պայթեցվել, որը վնասել էր ճանապարհը և երկաթուղային հատվածը։ Այնուհետև, 2023 թվականի ամռանը, տեղի է ունեցել ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակում, որը խաթարել է տրանսպորտային միջանցքի գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հենց հիմա հրթիռակոծվում է Թեհրանը
Իրանի մայրաքաղաքում Իսրայելի հետ ուղիղ հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ ՀՕՊ համակարգերը գործարկվել են օրվա լո...
Իրանում բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
Իրանում բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը։ Կարմիր դրոշը բարձրացվել է նաև մզկիթի վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի...
Կարևոր 48 ժամ Իրանի համար. Սպիտակ տունը հայտարարություն է տարածել
Կարևոր 48 ժամ Իրանի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սպտակ տունը:Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, ո...
ՀՀ ԱԳՆ-ն Իրանին և Իսրայելին կոչ է արել
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությու...