
Թրամփին կիսատ են պատմում զարգացումների մասին. Ուշակով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «բավարար կերպով չեն տեղեկացնում ուկրաինական զարգացումների մասին»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանցի պաշտոնյաի խոսքով՝ Կրեմլում նման եզրակացության են հանգել Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարությունների վերլուծությունից հետո։
«Թրամփը շատ բաներ է ասում։ Մենք բնականաբար այդ ամենը կարդում ենք՝ գալով եզրակացության, որ ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում նրան ոչ ամբողջական տեղեկատվությունն են տրամադրում»,- Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Ուշակովը։
«Թրամփին չեն տեղեկացնում, թե որքան հաճախակի են դարձել ռուսաստանյան խաղաղ քաղաքների դեմ Ուկրաինայի ձեռնարկած ահաբեկչական հարձակումները։ Թրամփը գիտի միայն մեր պատասխան գործողությունների մասին և չի էլ հասկանում, որ մենք հարվածում ենք բացառապես ռազմական ենթակառույցներին կամ ռազմական արդյունաբերության օբյեկտներին»,- նշել է Ուշակովը։