Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա անգամ չի կարողանում իրեն վերագրվող 4 միլիարդ դոլարից ակնհայտ դարձած 200.000.000 դոլարը բացատրի, թե որտեղից իրեն, կիսվում է Թագուհի Թավմասյանի «Ժողովուրդ» թերթի նյութը, ով 300 հատիկ թերթ ծախելով 3 բնակարան է գնել, հիմա պատրաստվում է 4 գնել: Հետաքրքրվում են, թե ում եմ ես 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նույն Թագուհին նաև փորձում էր հասկանալ, թե ում եմ Մանկան խանութից խաղալիքներ նվիրել:
Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:
Իսկ Մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների:
Կրկին փորձեք, հա փորձեք, մեկա բան չեք գտնելու»,- գրել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Զախարովան` Երևանում Լավրովի դեմ բողոքի ակցիայի մասին
Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆո...
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել. Փաշինյան
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...
Հայաստանը կախված է եղել այդ երկրից. Ռուբեն Ռուբինյան
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված...