Հայաստանը կախված է եղել այդ երկրից. Ռուբեն Ռուբինյան
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված անվտանգային կազմակերպություններից, «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով, սակայն, իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում։
«Երբ ժամանակը գալիս է, և անվտանգային կազմակերպությունները, և երկրները, որոնք ներգրավվելու պարտականություն ունեն, չեն անում դա կամ չեն ցանկանում անել։ Մենք սրա շուրջ կարող ենք բանավիճել, բայց փաստ է, որ դա տեղի չի ունենում»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանն այժմ որդեգրել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը ձգտում է ավելի խորը համագործակցության Եվրամիության հետ, ավելի սերտ համագործակցության ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...
Զախարովան` Երևանում Լավրովի դեմ բողոքի ակցիայի մասին
Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆո...
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Փաշինյան
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավե...