
ԵՄ-ն մշակում է ջրի սպառումը կրճատելու ծրագիր

Եվրոպական հանձնաժողովը մշակում է մի ծրագիր, որը կպահանջի, որ ԵՄ անդամ պետությունները մինչև 2030 թվականը 10%-ով կրճատեն ջրի սպառումը երաշտի պատճառով, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը։
ԵՄ երկրներին նաև կոչ կարվի ավելացնել կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքներում ներդրումները։
Financial Times-ը նշում է, որ այս տարվա հունիսին ներկայացվելիք ծրագիրը կլինի Եվրոպական հանձնաժողովի առաջին փորձը՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակներ սահմանելու համար: Ծրագրի մշակմանը մոտ կանգնած պաշտոնյաների խոսքով՝ Եվրահանձնաժողովը կառաջարկի տարեկան 23 միլիարդ եվրո ներդնել ջրային ենթակառուցվածքներում։
Հրապարակումը շեշտում է, որ այս նախաձեռնությունը ցույց է տալիս ԵՄ անդամ պետությունների մտահոգությունները ԵՄ-ում ստորգետնյա ջրերի պաշարների սպառման վերաբերյալ։
Ավելի վաղ Մաքս Պլանկի անվան կենսաերկրաքիմիայի ինստիտուտի գերմանացի գիտնականները պարզել էին, որ ինչպես ուժեղ երաշտները, այնպես էլ առատ տեղումները սպառնում են ստորգետնյա ջրերի որակին և կայունությանը, որը աշխարհի միլիարդավոր մարդկանց համար խմելու ջրի աղբյուր է։