Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա երեխայի մարմինը
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը:Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք` 2 տարեկան Տիգրանը մայիսի 4–ին էր Մարմարիկ գետի ափին կորել։ Այդ օրվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ էին իրականացնում։
Նմանատիպ հոդվածներ
Երեխայի մարմինը հայտնաբերելուց 30 րոպե անց են փրկարարները նրան դուրս բերել գետից
Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխ...
2-ամյա Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան. մանրամասներ՝ ՔԿ-ից
Մարմարիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մաս...
ՔԿ-ից 590.000 դոլարի մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը բացահայտվել է
Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց համարվող առանձնապես խոշոր չափերի գումար հափշտա...
Մինչև երբ կշարունակվեն անձրևները. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաննե...