Երեխայի մարմինը հայտնաբերելուց 30 րոպե անց են փրկարարները նրան դուրս բերել գետից
Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները ժամը 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա երեխայի մարմինը
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը:Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Ս...
2-ամյա Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան. մանրամասներ՝ ՔԿ-ից
Մարմարիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մաս...
ՔԿ-ից 590.000 դոլարի մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը բացահայտվել է
Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց համարվող առանձնապես խոշոր չափերի գումար հափշտա...
Մինչև երբ կշարունակվեն անձրևները. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաննե...