Հասարակություն
15․000 հյուսիսկորեացի ուղևորվել է Ռուսաստան
Edita
Ռուսաստանը, շրջանցելով միջազգային պատժամիջոցները, ընդունում է հազարավոր հյուսիսկորեացի աշխատողների։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի հետխուզական ծառայությանը։
Ըստ հարավկորեական հետախուզության զեկույցի՝ Հյուսիսային Կորեան արդեն Ռուսաստան է ուղարկել մոտ 15․000 աշխատող, հիմնականում ուսանողական վիզաներով, որոնք օգտագործվում են ՄԱԿ-ի սահմնափակումները շրջանցելու համար։
The Wall Street Journal-ը հայտնում է, որ 2024 թվականին Ռուսաստանը հյուսիսկորեացի քաղաքացիներին տրամադրել է մոտ 8600 ուսանողական վիզա՝ 12 անգամ ավելի, քան նախորդ տարում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0