ԱՀԿ-ն կոչ է արել Եվրոպային շոգին պատրաստվել այնպես, ինչպես համավարակներին
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ եվրոպական պետությունները պետք է իրենց առողջապահության համակարգերը չափազանց բարձր ջերմաստիճանի շրջաններին նախապատրաստեն նույնքան պատասխանատու, որքան համավարակներին։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն ТАСС-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Եվրոպայի երկրները պետք է առողջապահության համակարգերը ծայրահեղ շոգի ժամանակահատվածներին պատրաստեն նույնքան լուրջ, որքան համավարակների դեպքում:
«Հիվանդանոցների պատրաստվածությանը հարկավոր է վերաբերվել նույնքան լուրջ, որքան համավարակին պատրաստ լինելուն. չափից ավելի տաքացած հիվանդասենյակները, ծանրաբեռնված անձնակազմը և շարքից դուրս եկող հովացման ու տեղեկատվական համակարգերն անընդունելի են 21-րդ դարի եվրոպական ամռան պայմաններում»,- ասել է նա:
«Այս ամռան դասերը կոնկրետ և գործնական բնույթ ունեն: Վաղ ազդարարման համակարգերը կյանքեր են փրկում միայն այն դեպքում, եթե դրանց ավտոմատ կերպով հաջորդում են վճռական միջոցառումներ հանրային առողջապահության ոլորտում, այլ ոչ թե միայն հանձնարարականներ բնակչության համար»,- նշել է փորձագետը: Որպես այդպիսի քայլեր նա առանձնացրել է առավել խոցելի քաղաքացիների վիճակի ստուգումը, հանրային վայրերի հովացումը, ինչպես նաև դրսում աշխատող մարդկանց աշխատանքային գրաֆիկի կարգավորումը:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը, որը կազմակերպության վեց ստորաբաժանումներից մեկն է, ընդգրկում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Կովկասյան պետությունները, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...