Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին առաջարկել է մի քանի պաշտոն, որոնցից վերջինը ռազմական ինովացիաների գծով փոխվարչապետի պաշտոնն է։ Այս մասին նա ասել է Կիևում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է համակարգում Պաշտպանության նախարարության ղեկավարության, բանակի ղեկավարության և, անշուշտ, Ուկրաինայի նախագահի հետ: Նա հավելել է, որ դա պետք է անել ամեն օր, և ինքը դա առաջարկել է Ֆեդորովին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել էր Միխայիլ Ֆեդորովին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել ԱԱԾ նախկին ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Խմարային: Ուկրաինացիների մեծամասնությունը չի աջակցում նախագահի այս որոշմանը, և երկրում բողոքի ցույցեր են սկսվել:
Զելենսկին պարզաբանել էր, որ Ֆեդորովի ազատումը կապված էր Պաշտպանության նախարարության և ԶՈւ ղեկավարության միջև արդյունավետ փոխգործակցության բացակայության հետ: Ըստ նրա՝ կողմերը չեն կարողացել աշխատանքը կարգավորել առանց երկրի ղեկավարի մասնակցության, թեև պետք է համագործակցեին ամեն օր:
Միևնույն ժամանակ, ԶՈւ արդեն նախկին գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ իր և Ֆեդորովի միջև որևէ հակամարտություն չկա: Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության միջև ծագում են միայն աշխատանքային տարաձայնություններ, որոնք կողմերը լուծում են սովորական ընթացակարգով:
Ավելի վաղ Ֆեդորովը պատմել էր, որ Զելենսկուն առաջարկել էր փոխել ռազմական ղեկավարությանը, սակայն նախագահը չէր աջակցել այդ գաղափարին: Դրանից հետո, նախկին նախարարի խոսքով, Գլխավոր շտաբը սկսել էր արգելափակել իր առաջարկած բարեփոխումները:
Հայտնի է, որ Զելենսկին Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել, սակայն RBC-Ukraine-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆեդորովը պատրաստ է վերադառնալ միայն պաշտպանության նախարարի պաշտոնին:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...