Ինչու՞ է ձերբակալվել ՍԱՏՄ նախկին ղեկավարը․ մանրամասներ

Հայտնի է, որ Արմեն Դանիելյանին կալանավորման միջնորդութուն է ներկայացվել, նրա հետ ձերբակալված են ՍԱՏՄ մի քանի աշխատակիցներ։


Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ Հակակռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։


Panorama.am-ի աղբյուրները քրեական վարույթի վերաբերյալ մի քանի մանրամասներ հայտնեցին։ Ըստ այդմ, Արմեն Դանիելյանը աշխատակիցներին մարզեր գնալու համար հասանելիք բենզինը չի հատկացրել և այն վաճառել է։ Ինչպես նաև Արմեն Դանիելյանը նախ իր ենթականերին պարգևավճար է բաժանել, ապա հետ է վերցրել, ըստ էության գրպանել է աշխատակիցներին՝ պետբյուջեից տրամադրված գումարները։


Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից Auroranews-ին հաստատել էին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը Արմեն Դանիելյանը ձերբակալվել է: