![Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում. տնտեսվարողները շարունակում են ցույցը](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-10/67a9c9a2016bb.webp)
Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում. տնտեսվարողները շարունակում են ցույցը
![Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում. տնտեսվարողները շարունակում են ցույցը](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-10/67a9c9a2016bb.webp)
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հինգշաբթի օրը կառավարությունից պատասխան են սպասում։
Նշենք, որ տարբեր առեւտրի կենտրոնների աշխատակիցներ այսօր գործադուլ են անում եւ հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ։
«Մեր պահանջը ներկայացրեցինք՝ այս փուլում կասեցնել օրենքի գործողությունը, հետո հավասար պայմաններում հանգիստ քննարկենք ոլորտ առ ոլորտ։ Ասացինք, որ սպասում ենք, որ այս հինգշաբթի կառավարության նիստում առնվազն կհայտարարվի պատրաստակամության մասին։ Հաջորդ հանդիպումը՝ հինգշաբթի օրը, ժամը 11-ին կգանք մեր պատասխանի հետեւից»,- ասել է Հակոբ Ավագյանը։
«Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում՝ մինչեւ կառավարությունը հարցին լուծում կտա»,- հայտարարել են ցույցի մասնակիցները։