20:00 Լուրերը մեկ տողով. Ծայրահեղ շոգի զգուշացում. Իրանի դեմ ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Էկոնոմիկայի նախարարն այցելել է պետական կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գործարան՝ տեղում արտադրական գործընթացներին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով։
•Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ հրավիրել են հարցաքննության։
•ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով փորձ է արվում սահմանափակել նախագահի՝ առանց Կոնգրեսի համաձայնության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու լիազորությունները։
•Միացյալ Նահանգները 200 միլիոն դոլարի մարդասիրական ֆինանսավորում է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կառույցներին՝ ճգնաժամերին արագ արձագանքման նպատակով։
•Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է նախագահի առաջարկած այլ պաշտոններից՝ պնդելով միայն իր նախկին աշխատանքին վերադառնալու տարբերակը։
•Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպայի երկրներին կոչ է արել առողջապահական համակարգերը նախապատրաստել ծայրահեղ շոգի ալիքներին՝ համավարակներին պատրաստվելու օրինակով։
•Հայաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնը նախազգուշացրել է առաջիկա օրերին հանրապետության մի շարք տարածքներում սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
15:00 Լուրերը մեկ տողով. «0»-ներով համարանիշերի նոր գները. Ռուսաստանում կործանված կործանիչ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հուլիսի 23-ից ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով «0» թվերով և կրկնվո...
17:00 Լուրերը մեկ տողով. Ռազմական բախումներ Կարմիր և Սև ծովերում. Google-ին տուգանելու որոշում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում դատարանը քննում է նորընտիր պատգամավորի տնային կալանքը վերացնելո...