Գագիկ Ծառուկյանին վաղը կրկին կհարցաքննեն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը՝ հուլիսի 24-ին, կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն։ Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3)»,- նշել է նա։
Հիշեցնենք` Ծառուկյանի նախորդ հարցաքննությունը տևել էր շուրջ 10 ժամ։ Փաստաբանների փոխանցմամբ՝ այդ ընթացքում տեղի էր ունեցել առերեսում՝ իրանցի քաղաքացու հետ, որը գործով տուժող է ճանաչվել։
Ծառուկյանի պաշտպանները հայտնել էին, որ առերեսման ընթացքում իրենք բազմաթիվ հարցեր են ուղղել իրանցի քաղաքացուն, սակայն հստակ պատասխաններ չեն ստացել:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով, իսկ նրա պաշտպանները մեղադրանքները անհիմն են համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...