
ԶՊՄԿ-ն զիջումների է գնում. հայտարարություն

ԶՊՄԿ-ն խոստանում է, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով. նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառվի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում: Այս մասին ասված է կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ:
«ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն։ Ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։
ԶՊՄԿ-ն կոչ է արել աշխատակիցներին՝ վերադառնալ աշխատավայր»,- ասաշ է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը Auroranews-ին հայտնել էր, որ ընկերության մոտ 150 աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը արդեն 6-րդ օրն է ինչ խաթարված է։