ԱՄՆ-ն մերժում է Թուրքիային. F-35 կործանիչներ չեն լինի, քանի դեռ չեն հրաժարվել ռուսական Ս-400-ներից
ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրեսին ուղարկած նամակում հստակ հայտարարել է․ Թուրքիան չի ստանա F-35 կործանիչներ, քանի դեռ չի հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից և չի կատարել ամերիկյան օրենքների մյուս պահանջները։ Այս մասին հայտնում է թուրքական ԶԼՄ-ները:
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե հնարավոր է պատժամիջոցները հանվեն և Թուրքիային վաճառվեն այդ ինքնաթիռները, օրենքով սահմանված արգելքները շարունակում են գործել։
Ամերիկյան օրենսդրությունն արգելում է Թուրքիային F-35 փոխանցել, քանի դեռ նա չի կատարել CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի պահանջները։
Հիմնական պայմաններն են՝
Հրաժարվել ռուսական Ս-400 համակարգերից և դրանց սարքավորումներից,
Պարտավորվել, որ ապագայում նմանատիպ համակարգեր չեն գնի,
Կատարել մյուս բոլոր իրավական պահանջները։
Թուրքիան դեռևս չի կատարել այս պայմանները: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են բանակցել այս հարցի շուրջ։
Այս դիրքորոշումը հակասում է Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարություններին։ Այս ամսվա սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, թե Թուրքիան կստանա F-35-ները։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Թուրքիային համարում է ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և պատրաստ է համագործակցել տարբեր հարցերով:
Թուրքիան աջակցում է ԱՄՆ դիվանագիտական ջանքերին՝ Ռուսաստան-Ուկրաինա, Հայաստան-Ադրբեջան և Գազայի հատվածի հակամարտությունների կարգավորման հարցերում, ինչպես նաև մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...