Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի
Ուկրաինայում տարածքային զորակոչի կենտրոնի (ՏԶԿ) աշխատակիցները բերման են ենթարկել կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Սուրբ Երրորդություն Կիտաևսկի վանքի հոգևորական Իգորին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ վանքի մուտքի մոտ, սակայն այս մասին հայտնի է դարձել ժամեր առաջ: Ըստ աղբյուրի՝ քահանային տեղափոխել են Ժիտոմիրի մարզ, որտեղ նա գտնվում է զորակոչի բաշխման կենտրոնում։
Նույն աղբյուրի պնդմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նույն վանքի հոգևորական է բերման ենթարկվում։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ուկրաինայում ընդհանուր զորահավաքի պայմաններում հոգևորականները կարող են զորակոչվել, եթե համապատասխանեն տարիքային և առողջական պահանջներին։ Միաժամանակ, 2024 թվականի վերջին իշխանությունները հնարավորություն էին տվել զորակոչից ազատել որոշ կրոնական կազմակերպությունների հոգևորականներին, սակայն, ըստ հրապարակման, կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու համայնքների մեծ մասը այդ ցանկում չի ընդգրկվել։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...