Ռուսական անսարք Սու-57-ը վթարվել է Մոսկվայի մոտ
Ռուսաստանի Մոսկվայի մարզում կործանվել է Սու-57 հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռներից մեկը։ Սա ռուսական ամենաժամանակակից կործանիչներից է, որը Պուտինը ներկայացնում էր որպես իր լավագույն ռազմական ինքնաթիռներից մեկը։
Վթարը տեղի է ունեցել Օդինցովոյի շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ օդաչուն կարողացել է ժամանակին դուրս գալ ինքնաթիռից, իսկ նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։
Միևնույն ժամանակ, ուկրաինական InformNapalm հարթակը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է ոչ թե տեխնիկական խնդրի պատճառով, այլ հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքով։
Սու-57 կործանիչներից մեկի արժեքը գնահատվում է մոտ 35-42 մլն դոլար, իսկ զենքով, սպասարկմամբ և այլ ծախսերով ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 100 մլն դոլարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում հրդեհ․ այրվում է ռազմարդյունաբերական փորձարկման տարածքը
Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության «Azersilah» պաշտպանական արդյունաբերական հոլդինգին պատկանող փորձա...
Զինծառայողի մահվան գործով կրտսեր սերժանտի և շարքայինի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վե...
Հուլիսի 21-ին զինծառայող է մահացել․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասում զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձ...
Ռուսաստանի Wildberries-ի պահեստում հրդեհը մարվել է՝ չորս օր անց
Մոսկվայի մարզում Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհը մարվել է՝ դեպքից չորս օր անց։ Այս մասին հայտնել է ընկերության մա...