ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք վերաբերում են 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձանց։
Նոր սահմանափակումներով պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանում գործող երեք նավթավերամշակման գործարան, Բելառուսում գտնվող մեկ նավթավերամշակման գործարան, ինչպես նաև ընկերություն, որը զբաղվում է բելառուսական վառելիքի վաճառքով Ռուսաստանում։
Բացի այդ, ԵՄ-ն արգելել է գործարքներ իրականացնել Վրաստանի Քուլևիի նավթավերամշակման գործարանի հետ, որը վերամշակում է ռուսական նավթ։ Այս սահմանափակումը ուժի մեջ կմտնի վեց ամիս անց։
Նոր պատժամիջոցները նաև նախատեսում են լրացուցիչ վերահսկողություն Ռուսաստանին հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող տանկերների վաճառքի նկատմամբ։ Մասնավորապես, նման տանկերների վաճառքի մասին պարտադիր ծանուցում պետք է ներկայացվի, որպեսզի բացառվի դրանց հնարավոր վերավաճառքը Ռուսաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...