ՌԴ-ում գտել են ձեթ արտադրող Благо ընկերության վաճառքի տնօրենի դին
Արևածաղկի ձեթ արտադրող Благо ընկերության վաճառքի տնօրեն Ալեքսանդր Խայդինի դին հայտնաբերվել է Լենինգրադի մարզում գտնվող իր տան ավտոտնակում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին, ինչպես նաև Fontanka-ին և Baza թելեգրամյան ալիքին։
Baza-ն գրում է, որ Խայդինը պետք է աշխատանքից հետո գնար կնոջ հետևից, սակայն դադարել էր կապի դուրս գալ։ Նշվում է, որ նրա մարմինն ավտոտնակում հայտնաբերել է տան աշխատակիցներից մեկը, որը սկսել է տղամարդուն փնտրել վերջինիս կնոջ զանգից հետո։
Ըստ Baza-ի, դրանից քիչ առաջ Խայդինը կնոջն ասել էր, որ իրեն կանչել են ՆԳՆ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն՝ բելառուսական Кубок ընկերության հետ կապված հարցերով։
Благо ընկերությունների խումբը РБК-ին ասել է, որ տեղեկություն չունի Խայդինի մահվան հանգամանքների մասին և իրավունք չունի մեկնաբանել դեպքը։
Նշվում է, որ ընկերությունը հետաքննական մարմիններից որևէ պաշտոնական հարցում չի ստացել Խայդինի գործունեության հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը
Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված ուժգին հրդեհի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը: Այս մասին գրում է РИА Нов...
Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. ABC News
Ենթադրվում է, որ առնվազն 24 մարդ զոհվել է, ևս մեկ տասնյակից ավելին անհետ կորել են Կալիֆոռնիայում մոլեգնած և չդադարող ուժ...
Սոչիում կրկին երկրաշարժ է եղել
Սոչիի բնակիչները հայտնել են այսօրվա ընթացքում գրանցված արդեն երկրորդ երկրաշարժի մասին: Եղել են ստորգետնյա ցնցումներ, որո...
Փասադենայում այրվել է հայկական «Սահակ-Մեսրոպ» դպրոցը
Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհների հետևանքով Փասադենայում այրվել է հայկական «Սահակ-Մեսրոպ» դպրոցը: Մասնավոր ո...