Շարունակում ենք մեծացնել ռազմական օգնությունը Կիևին․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր կալանիչ հրթիռներ և առաքում է ավելին: Ես ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել Ուկրաինային ուժեղացնելու ուղղությամբ»,- ասել է Բայդենը։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայաններին, զինամթերքի պահեստներին և անօդաչու սարքերին։
Նմանատիպ հոդվածներ
Մահափորձ ՌԴ ՊՆ ղեկավարի նկատմամբ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ մահափորձը և ձերբակալե...
Ահաբեկչական հարձակման նախապատրաստում՝ ռուսական ռազմաբազաների վրա
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում Սիրիայում ռուսական ռազմաբազանե...
Մոլդովայի նախագահը պատերազմի է պատրաստվում․ ՌԴ ԱՀԾ
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որը հայտարարել Է Մերձդնեստրի նկատմամբ վերահսկողություն հա...
150-ը՝ 150-ի դիմաց․ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բան...