ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դաժանորեն պատժեք». Անդրանիկ Քոչարյան
«Որոշ պաշտոնյաներ կողային ապակիների մգեցվածությունը վերականգնել են և չեն պատժվել։ Ես կուզեի, որ Ոստիկանությունը հավասար պայմաններ ստեղծեր բոլորի համար։ Դաժանորեն պատժեք»,- բյուջետային քննարկման ժամանակ, դիմելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին, ասաց ԱԺ «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց ուղեկցող մեքենաները մգացված ապակիներով երթևեկելու արտոնություն չունեն։ Հայաստանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները կարող են երթևեկել մգացված ապակիներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Նույն կանոնակարգի ենթակետերից մեկի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային (միջպետական) կազմակերպություններին (որոնք միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից), ինչպես նաև այդ ներկայացուցչությունների (կազմակերպությունների) աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց ուղեկցող մեքենաներն այդպիսի արտոնություն չունեն։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում սահմանված չափը գերազանցող մգացված ապակիների համար տուգանելու որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ Թեև մգացված ապակիներով երթևեկելը շատ ավելի վաղուց էր արգելված ՀՀ օրենսդրությամբ, բայց տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը մգացվածության աստիճանը չափող սարքերով ապահովված չէր։
Ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի համար հիմք է ընդունվել ԵԱՏՄ գործող ստանդարտը, այն է` տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի կողային ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկի մասին հարցի քննարկմանն անդրադարձել է ֆրանսիա...
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Արատավոր բարքերը ներթափանցում են բանակ. ԳՇ պետ
ՀՀ պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին. «Բոլոր...
Սպասվում է արտակարգ հայտարարություն. Զուրաբիշվիլի
Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարությամբ հանդես կգա ժամը 21:00-ին: Սպասվում է...