Խաղաղության հռչակագիրը կարևոր հանգրվան է. Արմեն Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու հարաբերությունների կարգավորման ձգտումը հաստատող համատեղ հռչակագրի ստորագրումը դարձել է կարևոր հանգրվան խաղաղության գործընթացում։ Այս մասին ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ հռչակագիրը կարևոր քայլ է երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ։


Գրիգորյանը նաև հիշատակել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ նշելով, որ այն հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը և առանցքային դեր է խաղացել ընթացիկ խաղաղության գործընթացի հիմքերի ձևավորման գործում։


«Դրա հիման վրա մենք շարունակում ենք կառուցել մեր համագործակցությունը»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Քաղաքականություն