Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. 30 անձ ձերբակալվել է. լուսանկարներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:
Քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին բազմաթիվ (շուրջ 6 տասնյակ) հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել են շուրջ 3 տասնյակ անձինք:
ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու հարցում, ուստի հանրությանը հորդորում ենք՝ ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը՝ դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:




Նմանատիպ հոդվածներ
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը անկայունության կհանգեցնի․ Իրանը զգուշացրել է Ադրբեջանին
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնա...
Վարդան Ղուկասյանի ազատությունը սահմանափակված է․ փաստաբան
Վարդան Ղուկասյանի ազատությունը սահմանափակված է, եթե նրան փորձում են շենքից տանել, կամ ուժով պահում են շենքում, ապա նա ար...
Ստոլտենբերգն ասել է՝ ինչպես ՆԱՏՕ-ն արևմտյան զենքով ՌԴ-ին հարվածելու որոշում կկայացնի
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ինքնուրույն, այլ ոչ թե հավաքականորեն որոշումներ կայացնեն Ուկրաինային ՌԴ-ի տարածքին հարվածել...
Հերթական միլիարդներն Ուկրաինային. Դենիս Շմիգալ
«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադր...